Սվետլանա Սարգսյանը՝ ընդդեմ ՀՀ Զինվորական կոմիսարիատի
18:19, November 3, 2015 | Մամլո հաղորդագրություններ2015թ. նոյեմբերի 4-ին՝ ժամը 12:00-ին, ՀՀ Վարչական դատարանում, նախագահությամբ՝ Կ. Ավետիսյանի, տեղի կունենա Սվետլանա Սարգսյանի կողմից ՀՀ Զինվորական կոմիսարիատի դեմ ներկայացված հայցադիմումի քննության շրջանակներում նշանակված 1-ին նախնական դատական նիստը:
Ս. Սարգսյանի իրավունքների պաշտպանությամբ զբաղվում է ՀՔԱ Վանաձորի գրասենյակը:
Ս. Սարգսյանը 2001 թվականի նոյեմբերի 1-ից ստացել է կերակրողին կորցնելու կենսաթոշակ իր որդու՝ Արցախյան պատերազմում անհայտ կորած համարվելու հիմքով, սակայն կենսաթոշակի գումարի վճարումը դադարեցվել է 2014 թվականի օգոստոս ամսից՝ ՀՀ ՊՆ ԶՍՊ վարչության կողմից տրված տեղեկանքի կեղծ լինելու հիմքով, և հարուցվել է քրեական գործ: Հարուցված քրեական գործի վարույթը կարճվել է, և հաստատվել է Ս. Սարգսյանի որդու՝ անհայտ կորած լինելու հանգամանքը: Ս. Սարգսյանը դիմել է ՀՀ Զինվորական կոմիսարին՝ կերակրողին կորցնելու կենսաթոշակի տրամադրման իրավունքը վերականգնելու և նախկինում չվճարված գումարները տրամադրելու պահանջով, սակայն ստացել է մերժում, որը վիճարկվում է ՀՀ Վարչական դատարանում: