ԴԱՀԿ ծառայությունը՝ ընդդեմ Ա. Պողոսյանի
10:04, November 3, 2016 | Մամլո հաղորդագրություններՏեղեկացնում ենք, որ 2016 թ. նոյեմբերի 3-ին՝ ժամը 16:00-ին, ՀՀ Վարչական դատարանում կշարունակվի ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության հայցի քննությունը՝ ընդդեմ Երևան քաղաքի բնակչուհի Ա. Պողոսյանի՝ վերջինիս, ՀՀ Վարչական իրավախատումների վերաբերյալ օրենսգրքի 2065 հոդվածի համաձայն, վարչական պատասխանատվության ենթարկելու պահանջի մասին:
Հիշեցնենք՝ նախորդ դատական նիստի ժամանակ պատասխանողի ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի իրավաբան Տ. Սիրադեղյանը միջնորդություն ներկայացրեց գործի վարույթը կարճելու վերաբերյալ՝ նշելով, որ 2016 թ. մարտի 31-ին և 2016 թ. ապրիլի 20-ին կազմված «արձանագրություն վարչական իրավախախտումների վերաբերյալ» գրառումը կրող փաստաթղթերը չեն համապատասխանում վարչական իրավախախտման արձանագրությանը ներկայացվող պահանջներին, իսկ անձին դատական կարգով վարչական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ հայցադիմումները ենթակա են դատարանի քննությանը միայն հարուցված վարչական վարույթի ընթացքում վարչական իրավախախտման մասին արձանագրություն կազմված լինելու և այդ արձանագրությունը հայցադիմումին կից դատարան ներկայացված լինելու դեպքում: Միջնորդության գրավոր տեքստին ծանոթանալուց հետո Դատարանը որոշեց հետաձգել դատական նիստը: