Գագիկ Միքայելյանի գործով դատական նիստ՝ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում
18:20, November 3, 2016 | Մամլո հաղորդագրություններ | Սասնա ԾռերՏեղեկացնում ենք, որ 2016 թ. նոյեմբերի 4-ին՝ ժամը 12:00-ին, ՀՀ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում տեղի կունենա «Սասնա Ծռեր» խմբավորման կողմից 2016 թ. հուլիսի 17-ին ՀՀ Ոստիկանության ՊՊԾ գնդի գրավումից հետո տեղի ունեցած զանգվածային անկարգությունների ընթացքում ոստիկանության աշխատակիցների նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով կալանավորված Գագիկ Միքայելյանի գործով դատական նիստ՝ վերջինիս առաջադրված մեղադրանքի շրջանակում:
Հիշեցնենք՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Խորենացի եւ Քրիստափորի փողոցների խաչմերուկը գտնվում է Կենտրոն վարչական շրջանի տարածքում՝ Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը 2016թ. սեպտեմբերի 29-ին տեղի ունեցած դատական նիստի ժամանակ որոշեց գործն ուղարկել Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան: