Տարոն Սիրադեղյանի գործով դատական նիստ՝ ՀՀ Վարչական դատարանում
18:08, December 3, 2015 | Մամլո հաղորդագրություններՏեղեկացնում ենք, որ 2015թ. դեկտեմբերի 4-ին՝ ժամը 14:30-ին ՀՀ Վարչական դատարանում տեղի կունենա Տարոն Սիրադեղյանի գործով հերթական դատական նիստը՝ ըստ հայցի ՀՀ Ոստիկանության՝ ընդդեմ Տարոն Սիրադեղյանի՝ ՀՀ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածի հիմքով վարչական պատասխանատվության ենթարկելու պահանջի մասին և ըստ հակընդդեմ հայցի՝ Տարոն Սիրադեղյանը՝ ընդդեմ ՀՀ Ոստիկանության՝ ՀՀ Ոստիկանության գործողությունները ոչ իրավաչափ ճանաչելու պահանջի մասին:
Հավելենք, որ գործով դատաքննությունն արդեն ավարտված է, և կողմերը հանդես են գալու ամփոփիչ ճառերով:
Հիշեցնենք, որ 2014թ. հունիսի 23-ին էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ կայացած բողոքի ակցիայի ընթացքում Տարոն Սիրադեղյանը ձերբակալվել և տեղափոխվել էր ՀՀ Ոստիկանության Երևան քաղաքի Կենտրոնականի բաժին, որտեղ կազմվել էր վարչական իրավախախտում կատարելու վերաբերյալ արձանագրություն՝ ՀՀ Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու և ոստիկանության շղթան ճեղքելու համար: