Վանաձորի քաղաքապետը մերժեց արտահերթ նիստ հրավիրելու առաջարկը
18:00, February 4, 2015 | Նորություններ, Սեփական լրատվությունՀՔԱ Վանաձորի գրասենյակի Վանաձորի ավագանուն և քաղաքապատին ներկայացվել էր Գյումրու ոճրագործության մեջ մեղադրվող Գյումրու ռուսական ռազմաբազայի զինծառայող Վ. Պերմյակովին ՀՀ իրավապահ մարմիններին փոխանցելու պահանջով Վանաձոր համայնքում իրականացված ստորագրահավաքի արդյունքները և առաջարկ՝ հանդես գալ ՀՀ գլխավոր դատախազին ուղղված ավագանու ուղերձով:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կողմից ավագանուն ներկայացվեց նաև ուղերձի նախագիծը, սակայն Վանաձորի քաղաքապետը 2015 թ. փետրվարի 4-ին պատասխան գրությամբ հայտնեց, որ Վանաձորի ավագանին ուղերձով հանդես չի գա և կբավարարվի միայն Գյումրու ոճրագործության զոհերի հիշատակը մեկ րոպե լռությամբ հարգելով: