Հովհ. Մոսյանի գործով բողոքի քննությունը` Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում
18:28, February 4, 2016 | Մամլո հաղորդագրություններՏեղեկացնում ենք, որ 2016 թվականի փետրվարի 5-ին՝ ժամը 10:30-ին, ՀՀ Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում կշարունակվի Հովհ. Մոսյանի գործով բողոքի քննությունը, որով վերջինս և նրա մայրը՝ Գոհար Մոսյանը, խնդրել են վերացնել ՀՀ ՀՔԾ Ընդհանուր բնույթի հանցագործությունների քննության վարչության ՀԿԳ քննիչ Ս. Առաքելյանի՝ 2015 թվականի հուլիսի 31-ի՝ քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշումը և գործն ուղարկել նախաքննության:
Հիշեցնենք, որ սույն գործով ՀՀ ՀՔԾ հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել նախ՝ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի, ապա՝ Գոհար և Հովհաննես Մոսյանների կողմից՝ զորակոչիկ Հովհ. Մոսյանի նկատմամբ ՀՀ Քննչական կոմիտեի ԶՔԳՎ Չորրորդ կայազորային քննչական բաժնի քննիչ Ս. Վարանցովյանի կողմից անմարդկային, արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունք դրսևորելու, նրան անօրինական կարգով ազատությունից զրկելու և պաշտպան ունենալու իրավունքի իրացմանը խոչընդոտելու մասին: Նյութերի նախապատրաստման արդյունքում, սակայն, Ս. Առաքելյանը կայացրել է քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշում՝ հանցակազմի բացակայության հիմքով: