Լրացում: Գյումրիի 31/49 ընտրատեղամասում տեխնիկական սարքավորումից տպված տեղեկանքի օրինակը ահազանգերից հետո տրամադրվել է դիտորդներին
12:07, April 4, 2017 | Նորություններ, Սեփական լրատվություն | Ընտրական իրավունք2017 թ. ապրիլի 2-ի ժամը 20:00-ից հետո «Անկախ դիտորդ» դաշինքը ներկայացնող դիտորդները ահազանգեցին, որ 21/05 և 31/49 ընտրատեղամասերում հրաժարվում են դիտորդներին տրամադրել տեխնիկական սարքավորումից տպված տեղեկանքի օրինակը:
Հիմք ընդունելով ՀՀ Ընտրական օրենսգրքի 68-րդ հոդվածի 3-րդ կետը, որի համաձայն՝ տեխնիկական սարքավորումից տպված տեղեկանքի մեկական օրինակ, ստորագրված տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահի կողմից և կնքված հանձնաժողովի կնիքով, ըստ պահանջի՝ տրամադրվում է ամփոփման նիստին ներկա գտնվող թեկնածուներին, դիտորդներին և ընտրություններին մասնակցող կուսակցության մեկական վստահված անձի, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի կողմից ներկայացվել էր հանցագործության մասին հաղորդում:
Ավելի ուշ Գյումրիի 31/49 ընտրատեղամասում խնդիրը վերացվել էր, և տեխնիկական սարքավորումից տպված տեղեկանքի օրինակը տրամադրվել էր դիտորդին: