Նախագահականի դիմացից Պուտինի այցի օրը հեռացված ընտանիքի դիմումը մերժվեց (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
11:21, June 4, 2014 | Այլ լրատվամիջոցներ, ՆորություններԱյսօր Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Պողոսյանը մերժել է Էջմիածնի բնակիչ Հեղինե Մակարյանի և Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցի համատեղ դիմումը։
Դիմումատուները դատարանից պահանջում էին վերացնել քրեական գործի հարուցումը մերժելու մասին ոստիկանության որոշումը։ Հայցվոր կողմը պահանջել է քրգործ հարուցել ՀՀ նախագահական նստավայրի դիմաց նստացույց կազմակերպած Աշոտ Խուդոյանին, Հեղինե Մակարյանին ու նրանց անչափահաս երեխաներին ոստիկանության աշխատակիցների կողմից բռնությամբ հեռացնելու, ինչպես նաև նրանց բնակարան անօրինական կարգով մուտք գործելու, բջջային հեռախոսի և 20.000 ՀՀ դրամ գումարի անհետացման կապակցությամբ։
Խուդոյանների ընտանիքը նախագահական նստավայրի դիմացից հեռացվել էր 2013-ի դեկտեմբերի 2-ին՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցի օրը, ժամը 06:15-ի սահմաններում և այնուհետև շուրջ մեկ օր գտնվել ոստիկանության աշխատակիցների հսկողության տակ:
Մանրամասները՝ տեսանյութում
Աղբյուրը՝ www.epress.am