Լիա Միսակյանի գործով բողոքի քննությունը՝ ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանում
19:48, October 4, 2015 | Մամլո հաղորդագրություններՏեղեկացնում ենք, որ 2015թ. հոկտեմբերի 5-ին՝ ժամը 11:00-ին, ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանում կշարունակվի երկու տարեկան, երեք ամսական Լիա Միսակյանի մահվան գործով ներկայացված բողոքների քննությունը: Սույն գործով վերաքննիչ բողոք են ներկայացրել տուժողի իրավահաջորդ Գեորգի Միսակյանի ներկայացուցիչներ Ա. Սաքունցը և Տ. Սիրադեղյանը, ինչպես նաև՝ ամբաստանյալներ Լիլիթ Վարդանյանի և Զարինե Այվազյանի պաշտպաններ Գ. Հովհաննիսյանն ու Ե. Սարգսյանը:
Նախորդ դատական նիստը հետաձգվել էր գործով մեղադրող Դ. Կարապետյանի՝ դատական նիստից բացակայելու պատճառով: