Ֆիզիկական բռնությունների մասին կալանավայրերում լռում են
12:12, November 4, 2015 | Այլ լրատվամիջոցներ, ՆորություններՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը օրերս եղել է Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկում: Իրավապաշտպան լրագրող Ժաննա Ալեքսանյանն ահազանգ էր հնչեցրել, որ անմարդկային վերաբերմունք է տիրում այնտեղ, բռնություն է կիրառվել դատապարտյալների նկատմամբ: “Հոկտեմբերի 23-ին Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկում խուզարկությունների ընթացքում բռնությունների վերաբերյալ տեղեկատվությունը ստուգելու նպատակով մենք լրացուցիչ այցելություն կատարեցինք: Ես այսօր կարդացի Արդարադատության նախարարի այն հայտարարությունը, որ ծառայողական քննության արդյունքներով որևէ բռնության դեպք չի բացահայտվել: Մեր ուսումնասիրության արդյունքներն այլ բանի մասին են վկայում, այդ մասին կասենք ավելի ուշ: Ամենևին էլ չեն հաստատվում նախարարի խոսքերը, պետք է արձանագրենք, որ վատ վերաբերմունքի դրսևորման դեպքեր, այդ թվում նաև բռնության դեպքերի մասին մենք ահազանգեր ստացել ենք, այնպես որ այդ ծառայողական քննության արդյուքները պետք է համարեմ ոչ օբեկտիվ:Հոգեբանական բռնությունները, անհարգալից վերաբերմունքը, ոչ պատշաճ բժշկական ծառայությունը, տեսակցությունների կամ հեռախոսային խոսակցությունների կամ ընդհանրապես քրեակատարողական հիմնարկում այլ իրավունքերի անհիմն, անհարկի սահմանափակումներն այն դեպքերն են, որոնք լայնորեն տարածված են: Ֆիզիկական բռնությունները որպես այդպիսին շատ քիչ են լինում, բայց եղածների դեպքում էլ մարդիկ խուսափում են բարձրաձայնելուց, իսկ դա չի նշանակում, որ դրանք չկան»: Իրավապաշտպանի հետ նաև զրուցեցինք Սողոմոն Քոչարյանի ազատ արձակելու դեպքի մասին, Արթուր Սաքունցը սա չի որակում որպես արդարադատության իրականացման նախադեպ:Ինչպիսի վերաբերմունք կա, օրինակ, քաղբանտարկյալների և այլ հանցագործություններ իրականացրած քաղաքացիների նկատմամբ: Իրավապաշտպանը նշում է, որ քաղբանտարկյալներին ճնշում են իրենց քաղաքական հայացքների պատճառով և փորձում կոտրել նրանց կամքը, հլու հնազանդ դարձնելու քաղաքականություն է կիրառվում:
Մանրամասները՝ lragir.am-ում