ՀՀ Ոստիկանությունը՝ ընդդեմ Գայանե Առուստամյանի
17:03, May 5, 2016 | Մամլո հաղորդագրություններ | Գայանե ԱռուստամյանՏեղեկացնում ենք, որ 2016 թվականի մայիսի 6-ին՝ ժամը 14:45-ին, ՀՀ Վարչական դատարանում կշարունակվի «ՀՀ Ոստիկանությունը՝ ընդդեմ Գ. Առուստամյանի» գործով դատաքննությունը:
Հիշեցնենք՝ Դատարան ներկայացված հայցով ՀՀ Ոստիկանությունը պահանջել է վարչական պատասխանատվության ենթարկել Գ. Առուստամյանին՝ ՀՀ Ոստիկանության ծառայողին վիրավորելու համար:
Այս դատական նիստին Դատարանը կքննարկի Գայանե Առուստամյանի ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի Երևանի ներկայացուցչության իրավաբան Տաթևիկ Սիրադեղյանի միջնորդությունը՝ գործի վարույթը կասեցնելու վերաբերյալ: