Հովհաննես Մանուկյանի հրամանով ստեղծվել է ՀՀ արդարադատության նախարարին կից հանրային խորհուրդ
12:54, June 5, 2014 | Այլ լրատվամիջոցներ, ՆորություններՀիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 28-ի N 1917-Ն որոշմամբ հաստատված հավելվածի 12-րդ կետի «դ» և «ժզ» ենթակետերը Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանի 2014-ի հունիսի 3-ի հրամանով ստեղծվել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին կից հանրային խորհուրդ: Հաստատվել է հանրային խորհրդի կազմը և աշխատակարգը:
ԿԱԶՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻՆ ԿԻՑ ՀԱՆՐԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ «Առավոտ» թերթի գլխավոր խմբագիր (համաձայնությամբ)
Արշակ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Սոցիալական արդարություն» հասարակական կազմակերպություն (համաձայնությամբ)
Արմեն ԳԱԼՍՏՅԱՆ «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» հասարակական կազմակերպություն (համաձայնությամբ)
Տաթևիկ ԴԱՎԹՅԱՆ «Քաունթերփարթ ինթերնեշնլ ինկ. Հայաստանյան ներկայացուցչություն» ԱՍ (համաձայնությամբ)
Արման ԴԱՆԻԵԼՅԱՆ «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» հասարակական կազմակերպություն (համաձայնությամբ)
Արմեն ԵՍՈՅԱՆ «Հարկ վճարողների և գործարարների իրավունք-ների պաշտպանության» հասարակական կազմակերպություն (համաձայնությամբ)
Արտակ ԶԵՅՆԱԼՅԱՆ «Իրավունքի գերակայություն» իրավապաշտպան հասարակական կազմակերպություն (համաձայնությամբ)
Կարեն ԶԱԴՈՅԱՆ «Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» հասարակական կազմակերպություն (համաձայնությամբ)
Հասան ԹԱՄՈՅԱՆ Եզդիների ազգային միություն (համաձայնությամբ)
Ավետիք ԻՇԽԱՆՅԱՆ «Հայաստանի հելսինկյան կոմիտե» իրավապաշտպան հասարակական կազմակերպություն (համաձայնությամբ)
Գեորգի ԽԱՉԱՏՐՅԱՆ «Իրավունքի հայկական կենտրոն» հասարակական կազմակերպություն (համաձայնությամբ)
Արման ԽԱՉԱՏՐՅԱՆ «Ժողովրդավարության և իրավունքի կենտրոն» հասարակական կազմակերպություն (համաձայնությամբ)
Լիլիթ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ «Քաղաքացիական զարգացման և համագործակցության Հիմնադրամ (համաձայնությամբ)
Սերգեյ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ «Օգնություն և իրավունք» հասարակական կազմակերպություն (համաձայնությամբ)
Գևորգ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» հասարակական կազմակերպություն (համաձայնությամբ)
Օվսաննա ՀՈՎՍԵՓՅԱՆ «Կենդանիների պաշտպանության «ԴԻՆԳՈԹԻՄ» հասարակական կազմակերպություն (համաձայնությամբ)
Արա ՂԱԶԱՐՅԱՆ «Իրավունքի գերակայություն» իրավապաշտպան հասարակական կազմակերպություն (համաձայնությամբ)
Լարիսա ՄԻՆԱՍՅԱՆ «Բաց հասարակության ինստիտուտի օժանդակության հիմնադրամի հայկական մասնաճյուղ» Հիմնադրամ (համաձայնությամբ)
Բորիս ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ «Երևանի մամուլի ակումբ» հասարակական կազմակերպություն (համաձայնությամբ)
Արթուր ՍԱՔՈՒՆՑ «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» հասարակական կազմակերպություն (համաձայնությամբ)
Օլգա ՍԱՖԱՐՅԱՆ «Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե» հասարակական կազմակերպություն (համաձայնությամբ)
Ռիմա ՎԱՐԺԱՊԵՏՅԱՆ «Հայաստանի հրեական համայնք» հասարակական կազմակերպություն (համաձայնությամբ)
ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին