Սահմանադրության օրը Վանաձորում
19:10, July 5, 2018 | Նորություններ, Սեփական լրատվությունԱյսօր՝ 2018 թ. հուլիսի 5-ին՝ ՀՀ Սահմանադրության օրը, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախաձեռնությամբ մի խումբ ակտիվ երիտասարդներ Վանաձորից և ոչ միայն ՀՀ Սահմանադրության մի շարք հոդվածներ պատկերեցին Վանաձորի տարբեր մասերում:
Նախաձեռնության նպատակն էր ուշադրություն հրավիրել ՀՀ Սահմանադրության այն հոդվածների ու դրույթների վրա, որոնք ամենաշատն են անտեսվում կամ խախտվում:
ՀՀ Սահմանադրության հոդվածները պատկերվեցին Վանաձորի Հայքի հրապարակում, որտեղ տեղակայված են մի շարք պետական կառույցների շենքեր, Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի և Ոստիկանության բաժանմունքի դիմաց, Արցախ պուրակում, Վանաձորի պետական համալսարանի, Սբ Գրիգոր Նարեկացի եկեղեցու մոտ և քաղաքի այլ մարդաշատ հատվածներում:
Այլ լուսանկարներ հասանելի են այստեղ