Դատարանը չփոփոխեց Գագիկ Միքայելյանի խափանման միջոցը
10:27, September 5, 2016 | Նորություններ, Սեփական լրատվություն2016 թ. սեպտեմբերի 2-ին Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը, քննարկելով Գագիկ Միքայելյանի խափանման միջոցը փոխարինելու և գրավի դիմաց վերջինիս ազատ արձակելու վերաբերյալ՝ Գ. Միքայելյանի ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբան Անի Չատինյանի միջնորդությունը, մերժեց այն: Դատարանն իր որոշումը հիմնավորել է արարքի վտանգավորության աստիճանով և դրա համար նախատեսված պատժի չափով:
Հիշեցնենք՝ Գագիկ Միքայելյանը կալանավորվել է «Սասնա Ծռեր» խմբավորման կողմից 2016 թ. հուլիսի 17-ին ՀՀ Ոստիկանության ՊՊԾ գնդի գրավումից հետո տեղի ունեցած զանգվածային անկարգությունների ընթացքում ոստիկանության աշխատակիցների նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով:
Տես նաև՝