Խուդոյանների գործը ՀՀ Վարչական վերաքննիչ դատարանում
10:14, November 5, 2015 | Մամլո հաղորդագրություններ2015 թ. նոյեմբերի 5-ին` ժամը 12:40-ին, ՀՀ Վարչական վերաքննիչ դատարանում, նախագահությամբ՝ դատավոր Ա. Աբովյանի, տեղի կունենա Աշոտ Խուդոյանի և Հեղինե Մակարյանի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքի քննությունը: Հիշեցնենք, որ 2013 թ. դեկտեմբերի 2-ին Ա. Խուդոյանը և Հ. Մակարյանը ՌԴ նախագահ Վ. Պուտինի ՀՀ կատարած պաշտոնական այցի պատճառով մի խումբ քաղաքացիական հագուստով ոստիկանների կողմից բռնության գործադրմամբ հեռացվել էին ՀՀ նախագահական նստավայրի դիմացից, որտեղ նրանք նստացույց էին սկսել դեռևս հոկտեմբերի 28-ին: Այնուհետև շուրջ մեկ օր Ա. Խուդոյանը և Հ. Մակարյանը պահվել էին իրենց տանը՝ ոստիկանների հսկողությամբ: Հետագայում, Ա. Խուդոյանը և Հ. Մակարյանը հայցադիմում էին ներկայացրել ՀՀ Վարչական դատարան, որը սակայն, մերժվել էր դատարանի կողմից: