Ցուցարար Ս. Սիմոնյանի գործով դատական ակտը կհրապարակվի այսօր
11:29, April 6, 2017 | Մամլո հաղորդագրություններԱյսօր՝ ժամը 17:30-ին, ՀՀ Վարչական դատարանը կհրապարակի Ժ. Սեֆիլյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու՝ նախաքննական մարմնի միջնորդության քննարկման ժամանակ 2016 թ. հունիսի 22-ին տեղի ունեցած հավաքի վայրից ֆիզիկական ուժի գործադրմամբ ոստիկանության բաժին տեղափոխված, «Հայ կանանց ճակատի» անդամ Սուսաննա Սիմոնյանի դեմ ՀՀ Ոստիկանության հայցի քննության արդյունքում կայացված դատական ակտը:
Հիշեցնենք՝ ՀՀ Ոստիկանությունը պահանջել է վերջինիս վարչական պատասխանատվության ենթարկել Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 172.3-րդ հոդվածով՝ ոստիկանության ծառայողին կամ զինծառայողին վիրավորելու համար:
Սուսաննա Սիմոնյանի ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի Երևանի ներկայացուցչության իրավաբան Տաթևիկ Սիրադեղյանը ոստիկանության գործողությունները ոչ իրավաչափ ճանաչելու պահանջով ներկայացրել է հակընդդեմ հայց: