«Էլեկտրիկ Երևան»-ի մասնակից Միքայել Կիրակոսյանի բողոքի քննությունը կշարունակվի վաղը
19:13, April 6, 2017 | Մամլո հաղորդագրություններՏեղեկացնում ենք, որ 2017 թ. ապրիլի 7-ին՝ ժամը 15:00-ին, Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում կշարունակվի «Էլեկտրիկ Երևանի» մասնակից Միքայել Կիրակոսյանի՝ բողոքի վայրից բռնությամբ բերման ենթարկվելու և դրա հետևանքով վնասվածքներ ստանալու վերաբերյալ հանցագործության մասին հաղորդման հիման վրա հարուցված քրեական գործը կարճելու ՀՀ ՀՔԾ որոշման դեմ բողոքի քննությունը:
Միքայել Կիրակոսյանի շահերը ներկայացնում է ՀՔԱ Վանաձորի գրասենյակի Երևանի ներկայացուցչության իրավաբան Տաթևիկ Սիրադեղյանը:
Նախորդ դատական նիստին դատարանն ստուգեց կողմերի ինքնությունը և քննարկեց բացարկի միջնորդությունների բացակայության հարցը, այնուհետև որոշեց բողոքի քննարկման կարգը և դատական նիստերի դահլիճում մեկ այլ գործով նախապես դատական նիստ նշանակված լինելու պատճառով հետաձգեց բողոքի քննությունը: