Ընտրողներին խմբերով տեղափոխում են տեղամասեր
12:15, December 6, 2015 | Նորություններ, Սեփական լրատվություն | Ընտրական իրավունքՀՔԱ Վանաձորի գրասենյակն ահազանգ է ստացել այն մասին, որ Վանաձորում 0471L համարանիշ ունեցող համայնքային ուղևորափոխադրում իրականացնող մեքենան մեծ քանակությամբ ընտրողներ է տեղափոխում տեղամասեր: Ինչպես նշում է ուղևորներից մեկը, դա կազմակերպում է համատիրության ղեկավար Բախշիկ Պլուզյանը: