ՀՔԱ Վանաձորի գրասենյակն արձանագրել է առաջին խախտումը
08:19, December 6, 2015 | Նորություններ, Սեփական լրատվություն | Ընտրական իրավունքՀՔԱ Վանաձորի գրասենյակը դիտորդներից ստացել է առաջին ահազանգը: Վանաձորի 29/8 տեղամասում ընտրողներին տեսանելի վայրում պատին փակցված թերթիկի վրա հանձնաժողովի ներկա անդամների դիմաց գրվում է <<այո>> բառը, իսկ բացակաների դիմաց՝ <<բացակա>>: ՀՔԱ Վանաձորի գրասենյակը տեղամասում բոլորին տեսանելի վայրում <<այո>> բառի առկայությունը համարում է ակնհայտ քարոզչություն: Քվեարկության օրը քարոզչությունն արգելվում է: