ՀՔԱ Վանաձորի գրասենյակը պարզաբանում է
11:55, December 6, 2015 | Նորություններ, Սեփական լրատվություն | Ընտրական իրավունքԻնչպես արդեն տեղեկացրել ենք, քվեարկությունը սկսելուն պես Տեղամասային ընտրական հանձնաժողովների, այնուհետ Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահի հրահանգով Քաղաքացի դիտորդ կոալիցիայի անդամ կազմակերպությունների դիտորդների, այդ թվում՝ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի և Ասպարեզ լրագրողների ակումբի ներկայացուցիչներին չէր թույլատրվում ընտրողների ցուցակներից նայել ընտրողների հերթական համարները, ինչպես նաև արգելվում էր ընտրողներին հարցեր տալ՝ պարզելու համար նրանց ինքնությունը:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակը պարզաբանում է. ընտրողների ցուցակները, նրանց հերթական համարները փակցված են տեղամասում, հասանելի են բոլորին, այդ թվում՝ դիտորդներին և վստահված անձանց: Նրանք իրավունք ունեն անարգել ծանոթանալու տվյալ ընտրական հանձնաժողովի տնօրինության տակ գտնվող ընտրական փաստաթղթերին, ինչը ենթադրում է, որ դիտորդը կարող է նայել ընտրողների անուն-ազգանունները և հերթական համարները թե՛ ընտրողների ցուցակում, թե՛ տեղամասում փակցված ցուցակներից: Վերը նշված գործողությունները խախտում չեն համարվում, և սպառնալիքն այն մասին, թե դիտորդին կարող են ձերբակալել նշված գործողությունների համար, անօրինական է:
Խախտում կարող է համարվել, երբ դիտորդը փորձի իմանալ, թե ինչպես են քվեարկել ընտրողները: