Դիտորդների նկատմամբ ճնշումներն ուժեղացել են
19:13, December 6, 2015 | Հայտարարություններ, Սեփական | Ընտրական իրավունք | Սահմանադրական փոփոխություններԺամը 18:30-ի դրությամբ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի գրեթե բոլոր դիտորդների նկատմամբ ճնշումները ավելի են ուժեղացել, ինչը անհնար է դարձնում ՀՔԱ Վանաձորի գրասենյակի դիտորդական առաքելությունը:
Անհապաղ պահանջում ենք վերացնել անօրինական այս գործողությունը՝ հնարավորություն ընձեռնելով դիտորդներին իրականացնելու իրենց գործունեությունը: