Հանցագործության մասին հաղորդում (լրացված)
16:10, December 6, 2015Հանցագործության մասին հաղորդում. Վանաձորի 29/08 ընտրատեղամասից կրկին ահազանգում են. կրկնաքվեարկություն է տեղի ունենում: Դիտորդների հայտնած տեղեկություններով քվեարկության գնացող քաղաքացիների փոխարեն արդեն քվեարկություն կատարվել է:
Ստեփանավանի ընտրատեղամասերից մեկից ստացված ահազանգով ևս հայտնում են կրկնաքվեարկության մասին, սակայն քաղաքացին, խուսափելով հնարավոր ճնշումներից, չցանկացավ ներկայանալ: Հավելենք, որ քաղաքացին հայտնում է, որ ընտրական հանձնաժողովի անդամները պնդում են, թե իր փոխարեն պարզապես մի տատիկ է քվեարկել, սակայն անձնագրի տվյալները ևս ահազանգող քաղաքացունն են: Ի դեպ, նրան առաջարկել են ստորագրել իր այլ հարազատի փոխարեն, որը հանրապետությունում չի գտնվում:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակը դիմում է ոստիկանությանը սույն խախտման ուղղությամբ համապատասխան միջոցառումներ ձեռնարկել: