Քննարկում. «Եվրոպական հարևանության քաղաքականության առաջընթացի զեկույցները Հարևանության քաղաքականության վերանայման գործընթացներում»
10:38, April 7, 2015 | Մամլո հաղորդագրություններԱպրիլի 7-ին ժամը 12:00-ին «Մեդիա կենտրոնում» (հասցե՝ Սարյան 30, 2-րդ հարկ) տեղի կունենա «Եվրոպական հարևանության քաղաքականության առաջընթացի զեկույցները Հարևանության քաղաքականության վերանայման գործընթացներում» թեմայով քննարկում:
Քննարկման ժամանակ անդրադարձ կկատարվի Հարևանության քաղաքականության իրականացման ընթացքում արձանագրված համակարգային խնդիրներին, Հայաստանին ֆինանսական միջոցների տրամադրման գնահատման չափանիշներին, ինչպես նաև Հայաստանում Հարևանության քաղաքականության շրջանակներում իրականացվող ռեֆորմներին:
Քննարկման բանախոսներն են՝
Անդրեյ Դիդենկո, Հայաստանում Եվրամիության պատվիրակության քաղաքական հարցերի պատասխանատու
Վարուժան Հոկտանյան, «Թրանսփերենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն ՀԿ-ի տնօրեն
Անահիտ Չիլինգարյան,Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի իրավական վերլուծությունների եւ նախաձեռնությունների բաժնի համակարգող
Նվարդ Մարգարյան, «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիա
Մարիամ Մաթևոսյան, ԲՀՀ-Հայաստան «Քաղաքականության հետազոտության կրթաթոշակներ» նախաձեռնության պատասխանատու