Զինծառայող Ալբերտ Դալլաքյանը վիրավորվել է հրազենի կրակոցից
18:12, July 7, 2016 | Նորություններ, Սեփական լրատվություն | Զինծառայողների/Զորակոչիկների իրավունքներ | Զինված ուժերԶինծառայող Ալբերտ Դալլաքյանը 2015 թ.-ի հուլիսի 20-ին զորակոչվել է Վանաձոր քաղաքից եւ զինվորական ծառայության անցել Հադրութի զորամասում:
Ըստ մոր՝ Արմինե Ղազարյանի հայտնած տեղեկությունների՝ Ա. Դալլաքյանը 2016 թ.-ի հունիսի 24-ին գտնվել է մարտական հերթապահության մեջ (մարտական հերթապահությունը պետք է ավարտվեր հուլիսի 1-ին) եւ ժամը 19:00-ի սահմաններում հանձնել է դիրքը: Մարտական հերթապահությունը ավարտելուց հետո դիրքի ավագ, հրամանատար Ավագ Նահապետյանը, ըստ զինծառայողի հարազատների հայտնած տեղեկության, զենքի հետ անզգույշ վարվելու կամ դիտավորյալ կրակոցի արձակման հետեւանքով վիրավորել է Ալբերտ Դալլաքյանին: Վերջինս 2016 թ.-ի հունիսի 27-ին վիրահատվել է Ստեփանակերտի հոսպիտալում, որից հետո տեղափոխվել է Երեւանի կենտրոնական կլինիկական (Մուրացան) հոսպիտալ եւ ներկա պահին գտնվում է հոսպիտալի վերակենդանացման բաժնում:
Հարուցվել է, արդյոք, քրեական գործ, կան, արդյոք, ձերբակալված կամ կալանավորված անձինք, Ալբերտ Դալլաքյանի հարազատները, մասնավորապես՝ մայրը, տեղյակ չեն: