Ավետիսյանների սպանության գործի քննությունը կշարունակվի
18:31, July 7, 2016 | Մամլո հաղորդագրություններ | Ավետիսյանների ընտանիքՏեղեկացնում ենք, որ 2016 թվականի հուլիսի 8-ին՝ ժամը 12:00-ին, կկայանա Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի հերթական արտագնա դատական նիստը՝ Ավետիսյանների ընտանիքի սպանության գործով:
Դատական նիստը տեղի կունենա ռուսական 102-րդ ռազմաբազայի տարածքում:
Վ. Պերմյակովին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 5-րդ, 8-րդ կետերով, 175 հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 4-րդ կետերով և ՀՀ Քրեական օրենսգրքի 34-329 հոդվածի 1-ին մասով:
Հիշեցնենք, որ նախորդ դատական նիստին տուժողների իրավահաջորդների ներկայացուցչի կողմից ներկայացված քաղաքացիական հայցը՝ ընդդեմ Ռուսաստանի Դաշնության, Դատարանը մերժեց՝ պատճառաբանելով, որ հայցը ենթական չէ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանին: