Իրավապաշտպանություն և քաղաքացիական ակտիվություն. դասընթացներ մարզերի երիտասարդների համար
12:16, October 7, 2014 | Նորություններ, Սեփական լրատվությունՀելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը 2014 թ. սեպտեմբերից «Իրավապաշտպանություն և քաղաքացիական ակտիվություն» թեմայով դասըթնացներ է իրականացնում ՀՀ մարզերում: Դասընթացները կազմակերպվում եմ «Տեղական իրավապաշտպանության խթանում» ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվում է Հայաստանում Գերմանիայի դաշնային հանրապետության դեսպանության կողմից:
Երկօրյա դասընթացի ընթացքում մասնակիցները տեսական և գործնական գիտելիքներ են ձեռք բերոււմ մարդու իրավունքների և դրանց պաշտպանության տարբեր մեխանիզմների վերաբերյալ: Դասընթացի ընթացքում ներկայացվող նյութերը բաժանվում են երեք խմբերի՝
- – Իրավական, որն իր մեջ ներառում է մարդու իրավունքների մասին գիտելիքներ և իրավունքների պաշտպանության իրավական մեխանիզմների մասին՝ ոստիկանություն, դատական ատյաններ և այլն
- – Լրատվական/տեղեկատվական, այն է՝ տեղեկատվության և արտահայտման ազատություն, ապատեղեկատվություն, իրազեկում
- – Քաղաքացիական ակտիվություն՝, այն է՝ քաղաքացիական նախաձեռնությունների ռազմավարություն, զարգացման փուլեր
Դասընթացի ավարտին մասնակիցները հնարավորություն ունեն ստանալ փոքրիկ դրամաշնորհ՝ իրենց համայնքում որևէ խնդրի լուծման համար:
Դասընթացն արդեն իրականացվել է Չարենցավան, Արմավիր և Գորիս քաղաքներում: Նախատեսվում են հանդիպումներ հետևյալ համայնքներում
Եղեգնաձոր 11-12.10.2014 թ. (Արփա հյուրանոց, Գր. ա8/1, Եղեգնաձոր)
Իջևան 25-26.10.2014 թ. (Անցկացման վայրի մասին կտեղեկացվի լրացուցիչ)
Գավառ 01-02.11.2014 թ. (Անցկացման վայրի մասին կտեղեկացվի լրացուցիչ)
Աշտարակ 08-09.11.2014 թ. (Անցկացման վայրի մասին կտեղեկացվի լրացուցիչ)
Արտաշատ 15-16.11.2014 թ. (Անցկացման վայրի մասին կտեղեկացվի լրացուցիչ)
Հետագա դասընթացներին մասնակեցելու համար կարող եք գրանցվել այստեղ: