Ռուստամ Ղազարյանը՝ ընդդեմ Նարկոլոգիական հանրապետական կենտրոնի
18:08, October 7, 2015 | Մամլո հաղորդագրություններՏեղեկացնում ենք, որ 2015թ. հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15:30-ին, Երևան քաղաքի Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում տեղի կունենա Ռուստամ Ղազարյանի գործով հերթական նախնական դատական նիստը: Դատարան ներկայացված հայցով Ռ. Ղազարյանը և վերջինիս ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի իրավաբան Տաթևիկ Սիրադեղյանը պահանջել են վերականգնել Ռ. Ղազարյանի խախտված իրավունքները՝ վերացնելով ՀՀ ԱՆ «Նարկոլոգիական հանրապետական կենտրոն» ՓԲԸ-ի՝ Ռ. Ղազարյանի վերաբերյալ կազմած բժշկական փաստաթղթերում որպես թմրամոլ առկա գրառումներն ու հաշվառումը:
Նախորդ դատական նիստը հետաձգվել էր Տաթևիկ Սիրադեղյանի միջնորդությամբ ներկայացված փաստաթղթերի բնօրինակներն ստանալու և պատասխանող կողմին հետադարձ ծանուցմամբ ծանուցագիր ուղարկելու նպատակով: