Մաշտոցի պողոտայի ևս մեկ ցուցարարի դեմ Ոստիկանության հայցի քննությունը՝ վաղը
17:37, November 7, 2016 | Մամլո հաղորդագրություններՏեղեկացնում ենք, որ 2016 թ. նոյեմբերի 8-ին՝ ժամը 10:30-ին, ՀՀ Վարչական դատարանում կքննվի 2016 թ. մարտի 23-ին Գևորգ Սաֆարյանի կալանքի ժամկետը երկարաձգելու վերաբերյալ միջնորդության քննարկմանն ընդառաջ կազմակերպված հավաքի մասնակից Վարդան Բալյանի դեմ ՀՀ Ոստիկանության հայցի քննությունը: Դատարան ներկայացված հայցով ՀՀ Ոստիկանությունը պահանջել է Վ. Բալյանին վարչական պատասխանատվության ենթարկել ՀՀ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 180.1-րդ հոդվածի 11-րդ և 15-րդ կետերի պահանջներով:
Հիշեցնենք՝ հավաքի մի շարք մասնակիցներ ֆիզիկական ուժի գործադրմամբ բերման էին ենթարկվել և տեղափոխվել ՀՀ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնականի բաժին, որտեղ նրանց նկատմամբ իրականացվել էր վարչական վարույթ՝ հավաքի մասնակցի կողմից իր պարտականությունները չկատարելու ու հավաքի խաղաղ և բնականոն ընթացքի ապահովման վերաբերյալ ոստիկանության` օրենքով սահմանված պահանջները չկատարելու հիմքով: