Տեղի կունենա Ռուստամ Ղազարյանի գործով հերթական դատական նիստը
19:24, December 7, 2015 | Մամլո հաղորդագրություններՏեղեկացնում ենք, որ 2015թ. դեկտեմբերի 8-ին՝ ժամը 11:00-ին, Երևան քաղաքի Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում տեղի կունենա Ռուստամ Ղազարյանի գործով հերթական դատական նիստը: Դատարան ներկայացված հայցով Ռ. Ղազարյանը և վերջինիս ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի Երևանի ներկայացուցչության իրավաբան Տաթևիկ Սիրադեղյանը պահանջել են՝ վերականգնել Ռ. Ղազարյանի խախտված իրավունքները՝ վերացնելով ՀՀ ԱՆ «Նարկոլոգիական հանրապետական կենտրոն» ՓԲԸ-ի՝ Ռ. Ղազարյանի վերաբերյալ կազմած բժշկական փաստաթղթերում որպես թմրամոլ առկա գրառումներն ու հաշվառումը: