«Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների դերը եւ անելիքները Եվրամիություն-Հայաստան հարաբերություններում» թեմայով սեմինար Դիլիջանում
17:34, September 8, 2015 | Այլ լրատվամիջոցներ, ՆորություններԵրեւանի մամուլի ակումբի կողմից Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի հայաստանյան գրասենյակի աջակցությամբ Դիլիջանում կազմակերպված սեմինարի մասնակիցների մեծ մասը Արեւելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի (ԱլԳ ՔՀՖ) նոյեմբերի 20-21-ին Կիեւում կայանալիք ամենամյա համաժողովի Հայաստանի պատվիրակներն էին։
Զեկուցումներով հանդես եկան ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային համակարգող Միքայել Հովհաննիսյանը, ՔՀՖ 4-րդ աշխատանքային խմբի համակարգող Հովսեփ Խուրշուդյանը, ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմի (ՀԱՊ) աշխատանքային տարբեր խմբերի համակարգողներ Արթուր Սաքունցը, Ինգա Զարաֆյանը եւ Նաիրա Առաքելյանը, որոնք ներկայացրեցին իրենց խմբերին առնչվող ոլորտներում Հայաստանում տիրող իրավիճակը, անդրադարձան քաղաքացիական ակտիվության արդյունավետության բարձրացման խնդիրներին, ինչպես նաեւ ՔՀՖ Կիեւի համաժողովում Հայաստանի պատվիրակության կողմից առաջարկվող միջոցառումներին վերաբերող հարցերին։
Սեմինարի մասնակիցների առջեւ «ԵՄ-Հայաստան տնտեսական համագործակցության հնարավորությունները ԵՏՄ անդամակցության պայմաններում» զեկույցով հանդես եկավ ՔՀՖ հայաստանյան պատվիրակության անդամ, տնտեսական հարցերի փորձագետ Վահագն Ղազարյանը։
Սեմինարի մասնակիցները քննարկեցին նաեւ Հայաստանում նախատեսված սահմանադրական բարեփոխումների և հանրաքվեի անցկացման վերաբերյալ ՔՀՖ ՀԱՊ միասնական դիրքորոշմամբ հանդես գալու հարցը։
Ամբողջական հոդվածը տես՝ eaparmenianews.wordpress.com