ՀՔԱ Վանաձորի գրասենյակը կֆինանսավորի ռազմավարական նշանակություն ունեցող գործեր
17:43, February 9, 2015 | Հայտարարություններ, ՍեփականՀՔԱ Վանաձորի գրասենյակը կֆինանսավորի ռազմավարական նշանակություն ունեցող գործեր
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը և «Պոպուլեքս» փաստաբանական գրասենյակը Ամերիկյան իրավաբանների ընկերակցության (ABA) աջակցությամբ իրականացնում են «Վանաձորի իրավաբանական կլինիկա» ծրագիրը:
Ծրագրի շրջանակներում ֆինանսավորվելու է ռազմավարական նշանակություն ունեցող 6 գործ, որոնցից արդեն ֆինանսավորվել է 4-ը: Ռազմավարական նշանակության գործերը պետք է ուղղված լինեն ՀՀ-ում մարդու իրավունքների պաշտպանության բարելավմանը:
Ծրագրի խնդիրներն են բացահայտել մարդու իրավունքերի խախտման դեպքերը պետության վերահսկողության ներքո գտնվող հաստատություններում՝ վատ վերաբերմունքից զերծ մնալու իրավունքի, (ընթացակարգային դեպքերը, որոնք վերաբերվում են խոշտանգումներից զերծ մնալու իրավունքին), կյանքի իրավունքի, ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունքի և այլ իրավունքերի խախտման դեպքերով և ռազմավարական դատավարության միջոցով հասնել խախտված իրավունքերի վերականգման և իրավիճակի փոփոխության: Կազմակերպությունը ծրագրի շրջանակներում ֆինանսավորվող գործերից յուրաքանչյուրի համար կտրամադրվի 770 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ: Հայտերը ներկայացնելու վերջնաժամկետը փետրվարի 24-ն է:
Լրացված հայտերը պետք ուղարկել achatinyan@hcav.am էլեկտրոնային հասցեով:
Հարցերի դեպքում դիմել
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ
Հասցե՝ ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 59
ՀՔԱ Վանաձորի գրասենյակՀեռ.՝ +374 322 4 22 68էլ. փոստ hcav@hcav.am |
Անի ՉատինյանՀեռ.՝ 093 819 275էլ. փոստ՝ achatinyan@hcav.am