«Օսիպյանի ասածները իր խորքում պրովոկացիա են կրում». Շանթ Հարությունյան
18:48, July 9, 2014 | Այլ լրատվամիջոցներ, Նորություններ | Արդար դատաքննության իրավունք | Շանթ Հարությունյան, ՔաղբանտարկյալներԿենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Շանթ Հարությունյանի և նրա ընկերների գործով դատական հերթական նիստն այսօր ևս սկվեց մեկ ժամ ուշացմամբ: Դավատվոր Մնացական Մնացականյանի խոսքով՝ գործի քննությունն ուշացել է որոշակի տեխնիկական պատճառներով: Տեղեկացնենք, որ դատական նիստին ամբաստանյալների փաստաբանները հետազոտված տեսագրությունների արձանագրությունների վերաբերյալ հանդես եկան մեկ ընդհանուր հայտարարությամբ, որն ընթերցում էր Շանթ Հարությունյանի իրավաբանը՝ Ինեսա Պետրոսյանը:
«Երթի մասնակիցների թիվը չի գրազանցել 50-ը: Դիմադրությունը սկսվել է այն ժամանակ, երբ Շանթ Հարությունյանին՝ որպես երթի կազմակերպչի, ոստիկանը քաշքշել է և արգելել դուրս գալ փողոց, այսինքն՝ բռնությունը կիառվել է մինչև քաղաքացիների փողոց դուրս գալը: Երթի մասնակիցները որևէ բռնություն չեն գործադրել: Տեսանյութը դիտելուց պարզ դարձավ, որ ոստիկանության աշխատակիցները մինչև երթը դադարեցնելը, և մասնակիցների հանդեպ ճնշում գործադրելը բարձրախոսնելով չեն դիմել և չեն զգուշացրել հավաքի մասնակիցներին: Տեսանյութից պարզ դարձավ, որ հարվածներ ստանում են քաղաքացիական հագուստով մարդիկ, այլ ոչ թե ոստիկանական հագուստով:
Երթի մասնակիցներին ուղեկցում էին քաղաքացիական հագուստով անձինք: Բախումը տեղի ունեցավ, երբ ոստիկաններից մեկը Շանթ Հարությունյանի պարանոցը բռնեց, ֆիզիկական ուժ գործադրեց: Տեսագրություններում լսվում է Շանթի՝ տասնչորս տարեկան որդու բղավոցը, որը գոռում է, հորը ոստիկանների ճիրաններից ազատելու համար հարվածում է բարձրախոսով: Բացի այդ, արձանագրության մեջ նշվում է, որ Արմեն Հովհաննիսյանը հրում է ոստիկան Գեղամ Խաչատրյանին, բայց տեսագրությամբ այդ հանգամանքը չի հաստատվել»: Իրավաբանների հայտարարությունից հետո դատավավորը խոսքի իրավուք տվեց բոլոր մեղադրյալներին:
«Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանը հետևյալ հարցն ուղղեց դատավորին՝ «Ոստիկանությունն՝ ի տարբերություն ընդդիմադիր քաղաքացիների, իրավունք ունի՞ քաղաքացիների նկատմամբ պրովոկացիաներ կազմակերպել ու անպատիժ մնալ»: Դատավոր Մնացական Մնացականյանը հարցին ի պատասխան՝ խորհուրդ տվեց հարցն ուղղել պաշտպանին՝ մեկնաբանելով, որ դրանք իրավաբանական հարցեր են: Այնուհետև Հարությունյանը շարունակեց. «Փաստաբանս ասաց՝ ոչ ոք իրավունք չունի քաղաքացու նկատմամբ պրովոկացիա կազմակերպելու: Ժամանակին, երբ նոր էի ձերբակալված, ասացի, որ մեր կոնֆլիկտը եղել է ոստիկանության հետ, պնդում եմ, որ քննչական գործողությունը կատարի երրորդ մարմինը: Ոստիկանությունը շահագրգիռ մարմին է, գործի քննությունը տվել են իրեն, որ ծածկադմբոց անի: Դուք մերժեցիք, հասկանում եմ, որ քաղաքական պատվեր է: Ոստիկանները, քաղաքական հաշվեհարդարից ելնելով, պրովոկացիա են արել, քննիչներն էլ բազմակողմանի չեն քննել գործը: Եթե համակողմանի ուսումնասիրություն արվեր, ապա կտեսնեիք տեսանյութում՝ մի հոգի կար, ինձ ասում էր՝ ինչու ես հայհոյում, ու երբ իրեն պատասխանում եմ, չի լսում, ասում է ՝ էսքանն էր ինձ պետք: Եթե պրովոկատոր չէր, թող քննիչները պարզեին, որ պրովոկատոր չէ: Էդ մարդը ինձ կպնում է, հավասարակշռությունից հանում է, ես հո ռոբոտ չեմ: Եթե ոստիկանները օրենքով սադրելու իրավունք ունեն, թող հայտարարեն»:
Անդրադառնալով երթի օրը Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի հետ ունեցած առանձնազրույցին և Շանթ Հարությունյանը պահանջեց, որ Օսիպյանը ներկա լինի դատական նիստին և հայտարարի, թե ինչ է խոսել իր հետ: «Թևս մտավ, տարավ, թող քննիչները պարզեն, ինչ էր ինձ ասում: Կարող է, ասում էր, Շանթ, դուրս եկար փողոց, կռիվ եմ սարքելու, կալանավորեմ, տանեմ: Օսիպյանի ասածները իր խորքում կրում է պրովոկացիա: Սա քաղաքական հաշվեհարդարի խնդիր է: Պետությունը ԱԱԾ-ի ցուցումով փորձել է պրովոկացիայի մեջ մեզ ներքաշել: Իմ արարքի համար էլի եմ ասում՝ ճիշտ եմ արել, լավ եմ արել, դուրս գամ էլի եմ անելու»,- շարունակեց քաղբանտարկյանը: Տեղեկացնենք, որ դատավորը 20 րոպե ընդմիջում էր տվել, իսկ այժմ դատական դահլիճում շարունակվում է գործի քննությունը:
Աղբյուրը՝ www.pressident.am
Այս մասին նաև՝ www.analitik.am, armlur.am, armlur.am, armlur.am, www.aravot.am, hayeli.am, www.1in.am, www.hraparak.am, www.1in.am, newsbook.am, www.pressident.am,