Պաշտպանության նախարարության բողոքը մերժվեց
00:14, August 9, 2014 | Նորություններ | Տեղեկատվության եւ խոսքի ազատություն | Զինված ուժերՀայաստանի Հանրապետության կառավարության 13 մարտի 1998թ. թիվ 173 որոշմամբ հաստատված է Հայաստանի Հանրապետության պետական գաղտնիքի շարքին դասվող տեղեկատվությունների ցանկը, համաձայն որի Ռազմական բնագավառի տեղեկատվությունների բաժնում պահանջվող տեղեկատվությունը գաղտնիք պարունակող տեղեկատվությունների ցանկին չէր դասվել։
Վարչական վերաքննիչ դատարանի դատավոր Արթուր Առաքելյանն այսօր հրապարակեց «Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» հասարակական կազմակերպության դեմ բերված պաշտպանության նախարարության բողոքի գործով դատական ակտը: Դատարանը մերժեց պաշտպանության նախարարության բողոքը:
Իրավապաշտպան կազմակերպությունը 2010թ. մարտի 15-ին տեղեկատվության հարցմամբ դիմել էր պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին՝ խնդրելով, համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 27-րդ հոդվածի և «Տեղեկատվության ազատության մասին» գործող օրենքի 6-րդ հոդվածի, տրամադրել տեղեկատվություններ հետևյալ հարցերի մասին.
1. Ո՞ր կազմակերպություններն են մատակարարում սնունդ, հագուստ, վառելիք և գրենական պիտույքներ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը,
2. Այդ կազմակերպությունները ի՞նչ տեսակի սննդով, հագուստով, վառելիքով ու գրենական պիտույքներով են ապահովում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը։ Ներկայացված տեղեկատվության հարցմանը պաշտպանության նախարարությունը 2010թ. մարտի 25-ին պատասխանել էր, թե տեղեկատվություն տնօրինողը մերժում է տեղեկության տրամադրումը, քանի որ դա պարունակում է ծառայողական, ինչպես նաև առևտրային գաղտնիք։
Ըստ իրավապաշտպան կազմակերպության, նշված իրավանորմերի վերլուծությունը ցույց է տալիս, որ պաշտպանության նախարարության կողմից պահանջվող տեղեկատվության չտրամադրումը հանգեցնում է Հայաստանի Սահմանադրության, «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի, Հայաստանի կողմից վավերացրած «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների մասին» Եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածով երաշխավորված կազմակերպության տեղեկատվություն ստանալու իրավունքի խախտմանը։
Ի դեպ, Հայաստանի Հանրապետության կառավարության 13 մարտի 1998թ. թիվ 173 որոշմամբ հաստատված է Հայաստանի Հանրապետության պետական գաղտնիքի շարքին դասվող տեղեկատվությունների ցանկը, որի Ռազմական բնագավառի տեղեկատվությունների բաժնում պահանջվող տեղեկատվությունը գաղտնիք պարունակող տեղեկատվությունների ցանկին չէր դասվել։
Իրավապաշտպան կազմակերպությունը դատական գործընթացի ժամանակ դատարան էր ներկայացրել մի ապացույց, համաձայն որի, պահանջվող տեղեկատվությունը Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կողմից 2006թ. հուլիսի 26-ին «Քաղաքացիական նախաձեռնություն» շաբաթաթերթի լրագրող Նաիրա Բուլղադարյանի հարցմամբ պաշտպանության նախարարության մամուլի ծառայության պետ, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի մամլո նախկին քարտուղար Սեյրան Շահսուվարյանի կողմից տրամադրվել է լրագրողին։ Նախորդ ատյանը իրավապաշտպանների հայցը բավարարել էր:
Եվ որոշել էր՝ պարտավորեցնել պաշտպանության նախարարությանը տրամադրել՝ սնունդ, հագուստ, վառելիք և գրենական պիտույքներ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը մատակարարող կազմակերպությունների ցանկը, ու նաեւ` տրամադրել տեղեկատվություն այն մասին, թե այդ կազմակերպությունները ի՞նչ տեսակի սննդով, հագուստով, վառելիքով ու գրենական պիտույքներով են ապահովում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը:
Ի դեպ, Հայաստանի Հանրապետության կառավարության 13 մարտի 1998թ. թիվ 173 որոշմամբ հաստատված է Հայաստանի Հանրապետության պետական գաղտնիքի շարքին դասվող տեղեկատվությունների ցանկը, համաձայն որի Ռազմական բնագավառի տեղեկատվությունների բաժնում պահանջվող տեղեկատվությունը գաղտնիք պարունակող տեղեկատվությունների ցանկին չէր դասվել։
Աղբյուրը` www.aravot.am