Լիա Միսակյանի գործով վերաքննիչ բողոքների քննությունը կրկին հետաձգվեց
15:04, September 9, 2015 | Նորություններ, Սեփական լրատվություն | Երեխաների իրավունքներ, Կյանքի իրավունք | Լիա Միսակյան2015 թ. սեպտեմբերի 8-ին ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանում, նախագահությամբ դատավոր՝ Գ. Ավետիսյանի, երկու տարեկան երեք ամսական Լիա Միսակյանի մահվան գործով նշանակված էր դատական նիստ:
Հիշեցնենք, որ սույն գործով նախորդ դատական նիստը հետաձգվել էր մեղադրողի բացակայության պատճառով:
Գործով մեղադրող Դավիթ Կարապետյանը կրկին չէր ներկայացել դատական նիստին՝ մեկ այլ գործով ավելի վաղ նշանակված դատական նիստին մասնակցության պատճառով: Դատական նիստին չէին ներկայացել նաև ամբաստանյալներ Լիլիթ Վարդանյանի և Զարինե Այվազյանի պաշտպաններ Գ. Հովհաննիսյանն ու Ե. Սարգսյանը: Որպես Զ. Այվազյանի շահերի պաշտպան ներգրավվեց նրա երկրորդ պաշտպան ՀՀ Փաստաբանների պալատի անդամ Միհրան Պողոսյանը: Լ. Վարդանյանի շահերի պաշտպան Գ. Հովհաննիսյանը նույնպես գրություն էր ներկայացրել դատարան՝ հայտնելով, որ մինչև սեպտեմբերի 30-ը գտնվում է արձակուրդում և խնդրել էր՝ հետաձգել դատական նիստը:
Անհրաժեշտ համարելով գործով մեղադրող Դ. Կարապետյանի մասնակցությունը արդարացման հիմքով ներկայացված վերաքննիչ բողոքների քննությանը՝ Դատարանը որոշեց՝ հետաձգել դատական նիստը:
Սույն գործով հաջորդ դատական նիստը նշանակված է 2015 թ. հոկտեմբերի 5-ին՝ ժամը 11:00-ին:
Տես նաև՝ hcav.am