Ավագ քննիչ Տարոն Թադևոսյանի գործով դատական նիստը հետաձգվեց
15:31, September 9, 2015 | Նորություններ, Սեփական լրատվություն | Արդար դատաքննության իրավունք, Սեփականության իրավունքՍեպտեմբերի 8-ին Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում, նախագահությամբ՝ դատավոր Մ. Հարությունյանի, տեղի ունեցավ ՀՀ Ոստիկանության ՔԳՎ Լոռու մարզի քննչական բաժնի Վանաձոր քաղաքի Տարոնի քննչական բաժանմունքի ավագ քննիչ Տարոն Թադևոսյանի գործով հերթական դատական նիստը: Դատական նիստին ներկա էին ամբաստանյալ Տ. Թադևոսյանը, նրա ներկայացուցիչ Ռ. Հակոբյանը և մեղադրող դատախազ Հայկ Պետրոսյանը:
Դատաքննության փուլում Տ. Թադևոսյանի ներկայացուցիչ Ռ. Հակոբյանը ներկայացրեց գործով մի շարք ապացույցներ, որոնցով ժխտվում էր հանցագործության կատարման փաստը:
Այսպիսով՝ Դատաքննության փուլն ավարտվեց, Դատարանն անցավ Դատական վիճաբանությունների փուլին: Կողմերը լրացուցիչ ժամանակ խնդրեցին՝ Դատական վիճաբանությունների փուլին պատրաստվելու համար: Դատական նիստը հետաձգվեց:
Հաջորդ դատական նիստը նշանակված է 2015թ. սեպտեմբերի 23-ին՝ ժամը 12:00-ին:
Հիշեցնենք, որ Տարոն Թադևոսյանը 2014 թ. մարտի 17-ին քաղաքացու ավտոտնակում զննություն է կատարել և ըստ քաղաքացու հայտնած տվյալների՝ ընթերականեր չեն եղել, և քննիչը ստորագրել է նրանց փոխարեն, ավելին՝ նշված անուն-ազգանունով մարդիկ ՀՀ-ում գոյություն չունեն: ՀՔԱ Վանաձորի գրասենյակը հանցագործության մասին հաղորդում էր ուղարկել ՀՀ Հատուկ քննչական ծառայության պետ Վ. Շահինյանին: Հարուցվել էր քրեական գործ:
Տես նաև՝ hcav.am