Հովհաննես Կաթրջյանի գործով վերաքննիչ բողոքի քննությունը՝ ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանում
18:55, November 9, 2015 | Մամլո հաղորդագրություններ2015 թվականի նոյեմբերի 10-ին՝ ժամը 14:00-ին, ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանում տեղի կունենա ՀՀ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 2015 թ. սեպտեմբերի 29-ի որոշման դեմ Հովհ. Կաթրջյանի և նրա ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի Երևանի ներկայացուցչության իրավաբան Տ. Սիրադեղյանի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքի քննությունը:
Հիշեցնենք, որ 2015թ. սեպտեմբերի 29-ին ՀՀ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը մերժեց Հովհաննես Կաթրջյանի կողմից ՀՀ Երևան քաղաքի դատախազության դատախազ Գ. Մարգարանի՝ քրեական հետապնդումը դադարեցնելու, խափանման միջոցը վերացնելու, հետախուզումը դադարեցնելու և քրեական գործի վարույթը կարճելու մասին որոշման դեմ ներկայացված բողոքը: