Ընտրությունների միջազգային դիտարկման առաքելություն. հայտարարություն խորհրդարանական ընտրությունների նախնական հանգամանքների և եզրակացությունների վերաբերյալ
16:49, April 10, 2017 | Այլ լրատվամիջոցներ, Նորություններ | Ընտրական իրավունքԱպրիլի 2-ի խորհրդարանական ընտրությունները լավ էին կազմակերպված և հիմնարար ազատությունները ընդհանուր առմամբ պահպանվել էին: Չնայած այն հանգամանքին, որ իրավական դաշտում իրականացվել են ողջունելի բարեփոխումներ և նոր տեխնոլոգիաներ են ներդրվել նվազեցնելու ընտրական խախտումների դեպքերը, ընտրությունները ստվերվեցին ընտրակաշառքների և քաղծառայողների և մասնավոր ընկերությունների աշխատողների վրա ճնշումների մասին արժանահավատ տեղեկություններով: Դա նպաստեց հանրության կողմից ընտրությունների նկատմամբ ընդհանուր վստահության ու հավատի բացակայությանը: Ընդհանուր առմամբ ընտրության օրը հանգիստ էր և խաղաղ, սակայն արձանագրվեցին կազմակերպչական խնդիրներ և գործընթացին անհարկի միջամտություններ, հիմնականում կուսակցությունների ներկայացուցիչների կողմից:
Ընտրությունները կարգավորող իրավական դաշտը համապարփակ է, բայց խրթին: Նոր Ընտրական օրենսգիրքն ընդունվել է ընտրություններից ավելի քիչ քան մեկ տարի առաջ իրականացված բարեփոխման գործընթացի արդյունքում, որը ՄԸԴԱ-ի զրուցակիցներից շատերը բնութագրել են որպես ընդգրկուն և դիտարկել են որպես քայլ առաջ ընտրական գործընթացում ընդհանուր վստահության ամրապնդման հարցում: Հաշվի են առնվել ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ –ի և Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողովի մի շարք նախկինում արված հանձնարարականներ, թեև որոշ ոլորտներ հետագա ուշադրության կարիք ունեն: ՄԸԴԱ-ի զրուցակիցներից մի քանիսը քննադատեցին նոր ընտրական համակարգի խրթինությունը: Քաղաքացիական հասարակության կազմակերպությունները հավանություն չեն տվել վերջնական տեքստին՝ տեղական դիտորդների հետ կապված սահմանափակումների պատճառով:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) պահպանել է բոլոր իրավական վերջնաժամկետները և իր գործունեությունը իրականացրել է թափանցիկ՝ գործելով կոլեգիալության սկզբունքով և արդյունավետորեն: ԿԸՀ-ն հաստատել է Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների (ԸԸՀ), Տեղամասային ընտրական հանձնաժողովների (ՏԸՀ) ընթացակարգային կանոնները, ինչպես նաև ուղեցույցներ՝ դիտորդների և վստահված անձանց համար: ԿԸՀ-ն հրապարակեց նաև մի շարք պարզաբանումներ Ընտրական օրենսգրքի վերաբերյալ՝ մեծամասամբ ի պատասխան ՀԿ-ների դիմումներին և նախաձեռնողաբար արձագանքեց քարոզարշավի ընթացքում տեղ գտած խախտումներին: ԿԸՀ-ի վեբկայքում ժամանակին են հրապարակվել Ընտրությունների Դիտարկման Միջազգային Առաքելություն Էջ 2 Հայաստանի Հանրապետություն, Խորհրդարանական ընտրություններ, 2 Ապրիլ, 2017 Հայտարարություն Նախնական Հանգամանքների և Եզրակացությունների Վերաբերյալ որոշումները և օրակարգերը: Այնուամենայնիվ, ԿԸՀ-ն պատշաճ կերպով չի քննարկել բողոքները:
Մանրամասները՝ ԱՅՍՏԵՂ