Ալեքսանդր Ցվերիանովը՝ ընդդեմ ՀՀ ՀՔԾ-ի
09:49, September 10, 2015 | Մամլո հաղորդագրություններՏեղեկացնում ենք, որ 2015թ. սեպտեմբերի 10-ին՝ ժամը 15:00-ին, ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանում տեղի է ունենալու Ալ. Ցվերիանովի գործով հերթական դատական նիստը:
2012թ.-ի նոյեմբերի 30-ին` ժամը 07:30-ի սահմաններում Ալեքսանդր Ցվերիանովին Երևանի Էրեբունու բաժնի ոստիկանության աշխատակիցները բերման են ենթարկել բաժին և բռնությունների ու սպառնալիքների գործադրմամբ նրան ստիպել են խոստովանական ցուցմունքներ տալ տարբեր գողությունների կատարման վերաբերյալ: Հետագայում դատարանի վճռով Ա. Ցվերիանովը անմեղ էր ճանաչվել: Ավելի ուշ ՀՔԾ-ի Խոշտանգումների և մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչության պետի տեղակալ, արդարադատության փոխգնդապետ Վ. Ավետիսյանը որոշում էր կայացրել՝ ոստիկանության աշխատակիցների նկատմամբ քրեական հետապնդում չիրականացվելու մասին՝ հանցակազմի բացակայության հիմքով:
ՀՔԾ-ի որոշումը բողոքարկվել է ՀՀ Գլխավոր դատախազություն, ապա դատարան: Երկու դեպքում էլ մերժում ստանալով՝ Ալ. Ցվերիանովի ներկայացուցիչ Ա. Սաքունցը բողոք է ներկայացրել ՀՀ Վերաքննիչ քրեական դատարան:
Տես նաև՝ hcav.am