ՀՔԱ Վանաձորի գրասենյակը հյուրընկալել էր <<Էրազմուս+>> ծրագրի շրջանակներում իրականացվող միջազգային դասընթացի մասնակիցներին
15:41, October 10, 2015 | Նորություններ, Սեփական լրատվություն2015թ.-ի հոկտեմբերի 8-ին Եվրամիության <<Էրազմուս+>> ծրագրի շրջանակներում Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի կողմից իրականացվող յոթնօրյա միջազգային դասընթացի 28 մասնակիցներ ուսուցողական այցով հյուրընկալվել էին ՀՔԱ Վանաձորի գրասենյակում: Այցի նպատակն էր՝ խթանել համագործակցությունը Եվրոպական կամավորական ծրագրեր իրականացնող կազմակերպությունների միջև: ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ծրագրերի համակարգող Օֆելյա Զալյանը հյուրերին ներկայացրեց Կազմակերպության գործունեությունը՝ մասնավորապես անդրադառնալով այն ծրագրերին, որոնք իրականացվում են Եվրոպական կամավորական ծրագրի շրջանակներում:
Կազմակերպության նախագահ Արթուր Սաքունցը ներկայացրեց մարդու իրավունքների մարտահրավերները Հայաստանի Հանրապետությունում , ինչպես նաև՝ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի դիրքորոշումը երկրում տիրող ներքաղաքական իրավիճակների նկատմամբ՝ պատասխանելով հյուրերի հարցերին:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակը շնորհակալություն է հայտնում Գյումրու <<Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն>> ՀԿ-ին՝ համագործակցության համար: