Կհրապարակվի Տարոն Սիրադեղյանի գործով Վարչական դատարանի որոշումը
18:50, December 10, 2015 | Մամլո հաղորդագրություններՏեղեկացնում ենք, որ 2015թ. դեկտեմբերի 11-ին՝ ժամը 17:15-ին, կհրապարակվի Տարոն Սիրադեղյանի գործով ՀՀ Վարչական դատարանի որոշումը:
Հիշեցնենք, որ 2014թ. հունիսի 23-ին էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ կայացած բողոքի ակցիայի ընթացքում Տարոն Սիրադեղյանը ձերբակալվել և տեղափոխվել էր ՀՀ Ոստիկանության Երևան քաղաքի Կենտրոնականի բաժին, որտեղ կազմվել էր վարչական իրավախախտում կատարելու վերաբերյալ արձանագրություն՝ ՀՀ Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու և ոստիկանության շղթան ճեղքելու համար: