«Գյումրիի սպանության հետքերն ըստ էության ոչնչացվել են»
21:57, January 11, 2016 | Այլ լրատվամիջոցներ, Նորություններ | Ավետիսյանների ընտանիքՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար, Ավետիսյանների ընտանիքի իրավահաջորդի ներկայացուցիչ Արթուր Սաքունցը պատմում է, թե ինչ զարգացումներ են տեղի ունեցել Ավետիսյանների ընտանիքի սպանության գործի բացահայտման ուղղությամբ: Իրավապաշտպանը նշում է, որ մեկ տարի անց մեզ հայտնի է ճիշտ այնքան, որքան սպանության օրը:
Արթուր Սաքունցը թվարկել է քրեական գործում տեղ գտած ապօրինությունները, բացահայտել որոշ մանրամասներ սպանության գործի և ռուսական կողմի վարքագծի վերաբերյալ: Սպանությունից 9 օր անց է սկսվել քննություն, իսկ ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը ոչ մի արտառոց բան չի տեսնում դրանում:
«Մենք բավական լուրջ մտահոգություններ ունենք ռուսական ռազմաբազայում տիրող իրավիճակի հետ կապված, քանի որ դա էական նշանակություն ունի Ավետիսյանների ընտանիքի սպանության բացահայտման հարցում», նշում է իրավապաշտպանը: