Հայաստանը չի կատարել ՄԱԿ-ի քաղաքական և քաղաքացիական կենտրոնի հանձնարարականները
16:49, February 11, 2015 | Այլ լրատվամիջոցներ, Նորություններ | Եվրոպայի խորհրդի բանաձևերի և պարտավորությունների կատարումՀայաստանի Հանրապետությունը 168 պետություններից մեկն է, որը վավերացրել ՄԱԿ-ի Քաղաքական և քաղաքացիական իրավունքների դաշնագիրը, պարտավորվել է կատարել այդ դաշնագրով նախատեսված պարտավորությունները, սակայն հասարակության ու կառավարության կողմից պետք է արվի ավելին: Այս մասին «ՄԱԿ-ի համընդհանուր պարբերական դիտարկում-Հայաստան 2015. արդյունքներ և գնահատականներ» թեմայով մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Քաղաքացիական և քաղաքական իրավունքների կենտրոնի արտաքին հարաբերությունների ղեկավար Վինսենտ Պլոտոնը:
Այնուհետև նա նշեց, որ վերոնշյալ կոմիտեն 2012-ի օգոստոսին, դիտարկելով պարտավորությունների կատարաման ընթացքը, ՀՀ-ին ուղղված մոտ 25 հանձնարական հաստատեց և կառավարությանը տրվեց չորս տարի այդ հանձնարարականների ուղղությամբ աշխատելու համար:
«Այդ հանձնարարականներից 3-ը կոմիտեն ճանաչեց առաջնահերթ և պետությանը տրվեց 12 ամիս ժամանակ: Սակայն 2014 թվականի մարտին կոմիտեն ուսումնասիրեց հ/կ-ների կողմից ստացված տեղեկությունները՝ հանձնարարակնների կատարման վերաբերյալ և, դժբախտաբար, մենք նկատեցինք, որ այդ երեք հանձնարարականները չեն կատարվել և «ՍՑ» գնահատական նշանակեց, որը հավասար է չիրագործելու փաստին»,- ասաց Վինսենտ Պլոտոնը:
Նա նշեց, որ դրանցից առաջինը վերաբերում էր 2008 թվականի մարտյան իրադարաձություններին, դրանց անպատժելիությանը և ոստիկանության և իրավապահների կողմից չափազանց մեծ ուժի գործադրմանը:
Երկրորդն այն էր, որ ՀՀ-ին անհրաժեշտ է խոշտանգումների մասին բողոքները և մեղավորներին պատասխանատվության ենթարկող անկախ մեխանիզմ ստեղծել:
Եվ երրորդը վերաբերում էր Դատական համակարգի անկախությանը:
Իր խոսքի ավարտին Վինսենտ Պլոտոնը կոչ արեց կառավարությանը և հասարակության հատվածում գործող անձանց, որ ՀՀ-ի համար դեռ աշխատանքները շարունակելու հնարավորություն կա մինչև հաջորդ զեկույցը ներկայացնելը:
Ասուլիսին ներկա Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցն էլ ասաց, որ զեկույցի քննարկման ժամանակ, ըստ էության, ՀՀ-ին վերաբերող բոլոր հիմնական հարցերը ներկայացրեցին և, ինչպես նշվեց, ՀՀ իշխանությունները պատշաճ կամք չեն դրսևորում այդ խնդիրների լուծման ուղղությամբ:
Խոսելով երեք հիմնական խնդիրների մասին, որոնք վերաբերում են քաղաքական և քաղաքացիական դաշնագրի զեկույցին՝ Արթուր Սաքունցն ասաց, որ ինչ վերաբերում է 2008 թվականի մարտի 1-ի հետ կապված հարցին, ապա պետությունը վերցրել է պարտավորություն ապահովելու, աջակցելու քաղաքական ինստիտուտներին, սակայն, երբ իրենք առաջարկ էին ներկայացրել ՀՔԾ-ին, նրանք պատասխանել էին, որ հասարակական կազմակերպությունն իրավունք չունի թելադրելու ՀՔԾ-ին:
«Հարցը վերաբերում էր նրան, որ երբ մենք առաջարկեցինք հարցաքննել Սերժ Սարգսյանին, Ռոբերտ Քոչարյանին, Սեյրան Օհանայնաին, Միքայել Հարությունյանին, բոլոր այն մարդկանց, որոնք այդ ժամանակ եղել են պաշտոնանատար անձինք և ներգրավված են եղել հրաման տվողների ցուցակում, և երբ ՀՀ ոստիկանապետը հայտարարեց, որ մարտի մեկին ռազմական ոստիականության ուժերը պաշտպանել են կառավարության շենքը, մենք ասում ենք, որ ՀՔԾ-ն պետք է այդ ուղղությամբ ուսումնասիրի՝ ո՞վ է հրաման տվել, և ինչո՞ւ են ռազմական ստորաբաժանումները զբաղված եղել կառավարության շենքի պահպանությամբ՝ արձագանք չի եղել»,- ասաց Սաքունցը:
Իսկ Հայաստանի Հելսինկյան կոմիտեի ղեկավար Ավետիք Իշխանյանն էլ ասաց, որ պետք է դադարեցվի երկրի ղեկավարի կողմից դատավորների նշանակման կարգը:
«ՀՀ-ում գործում է ոչ թե օրենքը, այլ քաղաքական կամքը՝ բացասական իմաստով»,- ասաց Իշխանյանը:
Նրա խոսքով՝ ոստիկանապետը «մեծ-մեծ խոսում է» ոստիկանական համակարգի բարեփոխումների մասին, մինչդեռ մարդկանց խոշտանգումների պրակտիան անընդհատ շարունակվում է:
Նա նաև ասաց, որ մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում ամենակարոր խնդիրն է այն է, որ դատական իշխանությունը պետք է գործադիրից անկախ լինի, և այս հարցը ՀՀ-ում լուծված չէ և որքան էլ ԵԽ-ն հորդորում է դա անել, միևնույն է, հարցը չի լուծվում, քանի որ Իշխանյանի խոսքով՝ իշխանությունը պահելու հիմնական գործիքը դատարանն է:
Աղբյուրը՝ newsline.am