Վարչական դատարանի վճռով հաշմանդամություն ունեցող անձ չճանաչված Ս. Գ.-ն հաշմանդամության երրորդ կարգ կստանա
17:19, April 11, 2018 | Նորություններ, Սեփական լրատվություն2018 թ. ապրիլի 10-ին ՀՀ Վարչական դատարանը անվավեր ճանաչեց Ս. Գ.-ին հաշմանդամություն ունեցող անձ չճանաչելու՝ Երևանի թիվ 5 բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողովի որոշումը և պարտավորեցրեց ընդունել վարչական ակտ՝ երրորդ խմբի հաշմանդամություն սահմանելու մասին:
Ս. Գ.-ն ու նրա ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի Երևանի ներկայացուցչության իրավաբան Տաթևիկ Սիրադեղյանը դատարան ներկայացրած հայցով նախ պահանջել էին անվավեր ճանաչել Ս. Գ.-ի համար հաշմադամության կարգ չսահմանելու՝ ՀՀ ԱՍՀՆ Բժշկասոցիալական փորձաքննության գործակալության Երևանի թիվ 5 բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողովի որոշումը, ապա հայցի առարկայի փոփոխություն կատարել՝ Երևանի թիվ 5 բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողովին Ս. Գ.-ի վերաբերյալ բարենպասատ վարչական ակտ կայացնելուն պարտավորեցնելու մասով:
Չբողոքարկելու դեպքում դատարանի վճիռը օրինական ուժի մեջ կմտնի 1 ամիս անց: