Ջ. Բ. Օզկիրիսյանի գործով ՀՀ ԱԱԾ-ի հետ հաջորդ հանդիպումը՝ Վարչական դատարանում
19:25, September 11, 2015 | Նորություններ, Սեփական լրատվություն2015թ. սեպտեմբերի 4-ին թվագրված ՀՀ ԱԱԾ-ի կողմից Ժան Բապտիստ Օզկիրիսյանի (Շանթ Ոսկերիչյան) ներկայացուցիչներ Ա. Սաքունցին և Ա. Չատինյանին հասցեագրված պատասխան գրությամբ հայտնվում է. ՙՋ. Բ. Օզկիրիսյանի՝ ՀՀ մուտի արգելքը կիրառվել է անժամկետ և այն կարող է հանվել մուտքի արգելքի համար հիմք ծառայած հանգամանքները վերանալու դեպքում՚:
2015թ. օգոստոսի 1-ին ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Ա. Սաքուցի և գրասենյակի իրավաբան Ա. Չատինյանի կողմից ուղարկված հերթական գրությամբ պահանջվել է՝ տրամադրել տեղեկատվություն՝ արդյո՞ք Շ. Ոսկերիչյանի՝ ՀՀ մուտքն արգելելու վերաբերյալ վարչական ակտ կայացվել է և եթե կայացվել է, տրամադրել դրա օրինակը՝ միաժամանակ խնդրելով հստակեցնել մուտքի արգելքի ժամկետներն ու դրա վերացման նախապայմանները:
Պատասխան գրությամբ, փաստորեն, ՀՀ ԱԱԾ-ն չի հայտնում որևէ վարչական ակտի ընդունման մասին, բայց հիշատակում է ՀՀ Կառավարության 2008 թվականի հունվարի 25-ի ՙՀայաստանի Հանրապետության տարածքում անցանկալի համարվող օտարերկրացիների տվյալների բանկում տեղեկություններ մտցնելու և դրանից օգտվելու կարգը սահմանելու մասին՚ N 115-Ն որոշման մասին:
Ի դեպ, ըստ ՀՀ Կառավարության վերոնշյալ որոշման՝ Հայաստանի Հանրապետության տարածքում անցանկալի համարվող օտարերկրացիների տվյալների բանկում տեղեկություններ կարող են մտցվել ՀՀ ԱԱԾ-ի կողմից և հենց ՀՀ ԱԱԾ-ի սեփական հայեցողությամբ էլ հանվել, որից հետո միայն անձը կարող է մուտք գործել ՀՀ տարածք:
Ըստ էության՝ ՀՀ ԱԱԾ-ն այդպես էլ չներկայացրեց Ջ. Բ. Օսկիրիզյանի՝ ՀՀ մուտքի արգելքի կիրառման համար հիմք ծառայած հանգամանքները, դրանք իմանալու միակ ճանապարհը ՀՀ Վարչական դատարան դիմելն է:
2015թ. օգ. 1-ին ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կողմից ուղարկված գրությունը՝ այստեղ
ԱԱԾ-ի կողմից ուղարկված պատասխանը՝ այստեղ
Օրվա «ՉԿ»-ն դեռ 37 թվի արշինով է չափում հայրենասեր մարդկանց: Հայրենիքի անկախության համար պայքարի մարտիկներին ոնց որպես «ժողովրդի թշնամի» պիտակ կպցրին ու ոչնչացրին (Հիշենք ինչպես Երևանի բանտում հոշոտեցին թուրքի դեմ ճակատ տված պանծալի հրամանատար Համազասպին):