Տեղի կունենա բողոքի ակցիայի մասնակից Տարոն Սիրադեղյանի գործով վերաքննիչ բողոքի քննությունը
17:38, November 9, 2016 | Մամլո հաղորդագրություններ | ՈստիկանությունՏեղեկացնում ենք, որ 2016թ. նոյեմբերի 10-ին՝ ժամը 10:20-ին, ՀՀ Վերաքննիչ վարչական դատարանում կքննվի 2014 թ. հունիսի 23-ի բողոքի ակցիայի մասնակից Տարոն Սիրադեղյանի գործով ՀՀ Վարչական դատարանի 2016 թ. մարտի 3-ի դատավճռի դեմ բողոքը, որով Դատարանը վճռեց բավարարել ՀՀ Ոստիկանության հայցը՝ Տ. Սիրադեղյանին վարչական պատասխանատվության ենթարկելով ՀՀ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածի հիմքով՝ նշանակելով 50.000 ՀՀ դրամի չափով տուգանք: Միաժամանակ, Դատարանը վճռեց մերժել ՀՀ Ոստիկանության գործողությունները ոչ իրավաչափ ճանաչելու պահանջով Տ. Սիրադեղյանի կողմից ներկայացված հակընդդեմ հայցադիմումը: