ՀՔԱՎ-ը՝ ընդդեմ ՀՀ Ֆինանսների նախարարության. ներկայացվել է վերաքննիչ բողոք
18:47, October 11, 2016 | Մամլո հաղորդագրություններՏեղեկացնում ենք, որ 2016 թ. հոկտեմբերի 12-ին՝ ժամը 10:20-ին, ՀՀ Վարչական վերաքննիչ դատարանում կքննվի ՀՀ Վարչական դատարանի՝ 2016 թ. փետրվարի 22-ի որոշման դեմ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ներկայացրած բողոքի քննությունը:
Հիշեցնենք, որ Կազմակերպությունը տեղեկատվության հարցմամբ դիմել էր ՀՀ ֆինանսների նախարարություն՝ պահանջելով տեղեկատվություն տրամադրել կազմակերպություն դիմած անձի կողմից տրանսպորտային միջոցի մաքսազերծման գումարի հաշվարկման կարգի, դա կարգավորող իրավական ակտի, հաշվարկված գումարի մեջ ընդգրկված հարկատեսակների վերաբերյալ: Սույն հարցմամբ պահանջվել էր տրամադրել տեղեկատվական բազայի կրկնօրինակը: Տեղեկատվություն տնօրինող ՀՀ Ֆինանսների նախարարությունը պատասխան գրությամբ տրամադրել էր ոչ ամբողջական տեղեկատվություն, մասնավորապես, հայտնվել էր, որ ՀՀ մաքսային սահմանով տեղափոխվող ավտոմեքենաների մաքսային մարմնի բազայում առկա արժեքների ցանկն ամփոփ տարբերակով հրապարակվում և ներկայացվում է ավտոտրանսպորտային միջոցների մաքսային ձևակերպումների մասնագիտացված մաքսատանը՝ դրա համար հատուկ հատկացված վայրում:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակի՝ ՀՀ Ֆինանսների նախարարությանը տեղեկատվություն տրամադրելուն պարտավորեցնելու պահանջի մասին հայցը 2016 թ. փետրվարի 22-ին մերժվել էր: