Արթուր Սաքունց. Եմ համաձայնագրի հնարավորություններն ու թերությունները
11:05, December 11, 2017 | Այլ լրատվամիջոցներ, ՆորություններՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը 500 էջանոց ԵՄ -Հայաստան համաձայնագրի տեքստը բերել էր Իրավապաշտպանների միջազգային օրվան նվիրված միջոցառմանը: Իրավապաշտպանը ուսումնասիրել է համաձայնագրով նախատեսված հնարավորություններն ու առավելությունները, ինչպես նաև թերությունները և հնարավոր սողանցքները:
Քաղաքացիական հասարակության պլատֆորմին միանալու համար պետք է նախ և առաջ մեխանիզմները հասկանալ ինչպես է ներգրավվելու այս կամ այն կազմակերպությունը: Հայաստանում 5000 ՀԿ է գրանցված, այս սեկտորին ներգրավելու քաղաքական պատասխանատվությունը վարչախմբինն է: Դրանից է կախված ինչ հարցեր կբարձրաձայնվեն, ինչ խնդիրներ կդառնան օրակարգային և որ հարցերը կհայտնվեն լուսանցքում:
Մանրամասները տեսանյութում