ՀՔԱ Վանաձորի գրասենյակը կազմակերպում է զորակոչիկների իրավունքների վերաբերյալ դասընթաց
15:37, December 11, 2014 | Հայտարարություններ, Սեփական | Զինծառայողների/Զորակոչիկների իրավունքներ | Զինված ուժեր2014 թ-ի դեկտեմբերի 20-ին՝ շաբաթ օրը, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի աշխատակիցները նախատեսում են անց կացնել դասընթաց զորակոչիկների եւ նրանց հարազատների համար: Դասընթացը տեղի կունենա Երեւան քաղաքում:
Դասընթացի ընթացքում մասնակիցներին կներկայացվեն զորակոչիկների և զինծառայողների իրավունքներին ու պարտականություններին, զորակոչիկների իրավունքների պաշտպանությանն առնչվող իրավական կարգավորումները, մասնավորապես՝ «Զինապարտության մասին» ՀՀ օրենքի դրույթներն առավել մատչելի ձեւով, ինչպես նաեւ ՀՀ ՊՆ 410 հրամանի դրույթները, որոնցով կարգավորվում է զինծառայությանը պիտանիության հարցը:
Անդրադարձ կարվի նաեւ զինծառայության ընթացքում զինծառայողների իրավունքների պաշտպանությանը եւ բողոքարկման մեխանիզմներին:
Անհրաժեշտության դեպքում ներկաներին դասընթացի ընթացքում կամ վերջում կտրամադրվի իրավական աջակցություն, կուսումնասիրվեն բժշկական փաստաթղթերը, եթե զորակոչիկներն անհամաձայնություն ունեն զինծառայությանը իրենց պիտանիության հարցի հետ կապված:
Դասընթացին մասնակցել ցանկացող բոլոր անձանց խնդրում ենք նախօրոք գրանցվել՝ մինչ 2014 թ. դեկտեմբերի 18-ը: Գրանցվելու համար կարող եք դիմել ՀՔԱ Վանաձորի գրասենյակ՝ Արմինե Սադիկյանին՝ զանգահարելով հետեւյալ հեռախոսահամարներով՝ 0322 4 22 68 կամ 094 04 22 68 կամ գրելով հետեւյալ էլ-փոստի հասցեին. asadikyan@hcav.am
Լուսանկարը՝ 2013 թ. զորակոչիկների համար իրականացված դասընթացից