Ավան հոգեկան առողջության կենտրոն ՓԲԸ-ը՝ ընդդեմ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի և Ժ. Ամարիկյանի
18:22, April 12, 2016 | Մամլո հաղորդագրություններՏեղեկացնում ենք, որ 2016թ. ապրիլի 13-ին՝ ժամը 14:10-ին, Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում կկայանա <<Ավան հոգեկան առողջության կենտրոն ՓԲԸ-ը՝ ընդդեմ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի և Ժ. Ամարիկյանի>> գործով հերթական դատական նիստը:
Հիշեցնենք, որ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կողմից ՀՀ նյարդահոգեբուժական հաստատություններում իրականացված մոնիթորինգի արդյունքներն ամփոփող զեկույցում ներկայացվել էր Ավան հոգեկան առողջության կենտրոնում Ժ. Ամարիկյանի կողմից տրված տեղեկատվությունն այն մասին, որ Կենտրոնի աշխատակիցները վատ վերաբերմունք են դրսևորել իր նկատմամբ:
Վերոնշյալ տեղեկատվությունը Ավան հոգեկան առողջության կենտրոն ՓԲԸ-ի կողմից ընդունել է որպես վիրավորանք և զրպարտություն, ինչի հիման վրա էլ հայց է ներկայացվել դատարան՝ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի և Ժ. Ամարիկյանի դեմ: