Անի և Հակոբ Բոշյանների բողոքի քննությունը ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանում
18:24, October 12, 2015 | Մամլո հաղորդագրություններՏեղեկացնում ենք, որ 2015 թվականի հոկտեմբերի 13-ին՝ ժամը 13:00-ին, ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանում տեղի կունենա «Անի և Հակոբ Բոշյանները՝ ընդդեմ ՀՀ ՀՔԾ-ի» գործով դատական նիստ:
Հիշեցնենք, որ 2015 թ. սեպտեմբերի 2-ին ՀՀ Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կողմից մերժվել էր ՀՀ ՀՔԾ քննիչ Ն. Բարսեղյանի՝ քրեական հետապնդում չիրականացնելու և քրեական գործով վարույթը կարճելու մասին որոշման դեմ տուժող Անի Բոշյանի ներկայացուցիչներ Արթուր Սաքունցի և Արայիկ Զալյանի ներկայացրած բողոքը: Վերջիններս դիմել են ՀՀ Վերաքննիչ քրեական դատարան՝ ՀՀ Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վերոնշյալ որոշումը բեկանելու, ինչպես նաև Անի և Հակոբ Բոշյանների իրավունքների և ազատությունների խախտումները վերացնելու և գործը նախաքննության ուղարկելու խնդրանքով: